Բարի գալուստ Հայաստան:

”Ալո” Տուրիստական Գործակալությունը, որը ստեղծվել է 1994թ.-ին, իր բազմամյա փորձով Ձեզ կներկայացնի ողջ Հայաստանն իր հմայքով, հեքիաթային բնությամբ, գեղատեսիլ և հիշարժան վայրերով, հիասքանչ ջրվեժներով, լճերով, խիտ անտառներով, քարանձավներով, հինավուրց եկեղեցիներով, խաչքարերով, պատմամշակութային կոթողներով, տուրիստների համար աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որտեղից կհեռանաք անմոռանալի տպավորություններով՝ Ձեզ հետ տանելով հայերի պարծանք և խորհրդանիշ սուրբ Արարատ լեռան պատկերը, ուր հանգրվանել է Նոյան տապանը:
Համեցեք սուրբ ուխտագնացության, արևոտ երկիր իր հյուրընկալ հայ ժողովրդով, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը (մ.թ.ա. 301թ): Աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում՝ այցելելով 1915թ.-ի եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը գտնվում է մայրաքաղաք Երևանում: Մի քաղաք, որն իր վարդագույն տուֆե շինություններով, ճարտարապետական կոթողներով, թանգարաններով, պատկերասրահներով, ձեռագիր մատյանների գրապահոց Մատենադարանով, եկեղեցիներով, հուշարձաններով, այգիներով, երգող շատրվաններով միշտ գերել է զբոսաշրջիկներին, որոնք կարող են իրենց ընտանիքներով անվտանգ շրջել և հիանալ գիշերային հիասքանչ Երևանով:
Այցելելով Հայաստանի ամրոցներ՝ Դուք Ձեզ կզգաք հին ժամանակների ասպետ կամ դիցուհի, ուղևորվելով Տաթև՝ կարող եք նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին:
Արկածային, սպորտի և էկոտուրիզմի սիրահարներին առաջարկում ենք թռիչքներ դելտապլանով և պարապլանով, ժայռամագլցման սիրողական մրցույթներ, ձիարշավներ, քայլարշավներ, ամենագնացներով դժվար, անանցանելի վերելքներ սարահարթերով, լեռնագագաթներով, վրաններում գիշերակացով: Զբաղվեք ձկնորսությամբ, վայելեք գյուղական կյանքն էշ, ձի նստելով, համտեսեք հայկական ավանդական հացը՝ լավաշը, տիպիկ հայկական ամենահայտնի ուտեստները՝ տոլման, հարիսան, խորովածը, բաստուրման, սուջուխը, արևահարվեք Սևանա լճի ափին՝ համտեսելով իշխան ձուկը, ըմբոխշնեք հայկական համեղ կոնյակն ու արևահամ խաղողի գինին:
Ձմռանը լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի սիրահարների առջև իր դռներն է բացում Ծաղկաձորը, որը հրաշալի վայր է իր սպորտային բազաներով, ամռանը՝ իր հիասքանչ բնությամբ և հանգստյան գոտիներով:
Դուք կհեռանաք Ջերմուկ, Արզնի և Հայաստանի այլ առողջարաններից լիովին բուժված, թարմացած, երիտասարդացած բժշկական բարձրակարգ ծառայություններից,հանքային ջրերի բուժիչ ազդեցությունից: