• Ավիաուղիներ. Իր աշխարհագրաքաղաքական դիրքի պատճառով Հայաստան տանող հիմնական ճանապարհը ավիաուղիներն են: Ամեն շաբաթ Հայկական Ավիաուղիները Երևանից իրականացնում են թռիչքներ տարբեր ուղղություններով ամբողջ աշխարհում:
  • Միջազգային օդանավակայան. “Զվարթնոց” օդանավակայանը գտնվում է Երևանից 10կմ (6 միլ) հարավ-արևմուտք: Օդանավակայանն իրականացնում է թռիչքներ դեպի աշխարհի տարբեր երկրներ: Ունի շուրջօրյա սպասարկման երկրորդ կարգի սերտիֆիկատ: Կան մեկ Բիզնես և 2 VIP սրահներ և իհարկե ժամանակակից Դյութի Ֆրի խանութներ:
  • Փոխադրամիջոցներ. Քաղաքից քաղաք կարելի է գնալ ավտոբուսով կամ երթուղային տաքսիովմինբուսով: Երևանում կարելի ե տեղափոխվել ավտոբուսով, երթուղային տաքսիով, մետրոյով կամ տաքսիով: Մետրոն աշխատում է առավոտյան ժամը 6:00-ից մինչև 23:00-ը: Գործում են բազմաթիվ կանչով տաքսի ծառայություններ:
  • Անձնագիր և մուտքի արտոնագիր. Հայաստան մուտք գործելու համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ մուտքի արտոնագիր, որը կարելի է ստանալ Ձեր երկրի հայկական դեսպանատանը կամ հենց օդանավակայանում:
  • Արժույթի փոխանակում. Տարադրամը կարող եք փոխանակել բանկում կամ Երևանում ամենուր գործող փոխանակման կետերում:
  • Հեռախոսային կոդեր. Երկրի կոդն է 374, Երևանի քաղաքային կոդն է 10, Արմենթելի բջջային կոդն է 91, Վիվասելինը` 93 և 94, Լեռնային Ղարաբաղի կոդն է 97:
  • Էլեկտրացանցի լարումը. 220 Վոլտ: