Հայաստանը զբաղեցնում է 29.74 հազար կմ: Այն լեռնային երկիր է`չորս կողմից շրջապատված ցամաքով: Միջին բարձրությունը ծովի մակարդակից 1800 մ է:
Հայաստանը հանրահայտ է իր հանքային ջրերով, հայկական կոնյակով և համեղ գինիներով: Դուք կարող եք համտեսել դրանք Ձեր այցելության ընթացքում:

  • Ամենաբարձր գագաթը. Արագած լեռ (4090 մ)
  • Ամենաընդարձակ ջրային ծածկույթը. Սևանա լիճ (մակ.4,890 կմ², բարձր. ծովի մակերևույթից 1900 մ.)
  • Կլիմա. Հայաստանն արևային երկիր է: Կլիման բազմազան է, չոր տափաստանայինից մինչև սառը ցամաքային` լեռնային շրջաններում: Միջին ջերմաստիճանն ամռանը +40˚ С և -10/15˚С ձմռանը: Տարվա ամենաբարենպաստ եղանակն աշունն է:
  • Ժամանակ. Միջին եվրոպական, Եվրոպական երկրների հետ տարբերությունը կազմում է +3 ժամ, Մեծ Բրիտաիայի հետ +4 ժամ, ԱՄՆ Արևմտյան ափերի հեր +9 ժամ, ԱՄՆ Հարավային ափերի հետ +12 ժամ:
  • Պաշտոնական անվանում. Հայաստանի Հանրապետություն (ՀՀ)
  • ՀՀ պետական դրոշը. Կարմիր, կապույտ և նարնջագույն վերևից ներքև հավասար լայնությամբ:
  • Իշխանության գլուխը. ՀՀ նախագահ
  • Մայրաքաղաքը. Երևան
  • Ազգային արժույթը. Դրամ (AMD)
  • Բնակչությունը. Կազմում է մոտ 2.9 միլիոն, Երևանում մոտ 1.1 միլիոն:
  • Կրոնը. Քրիստոնեություն (Հայկական Առաքելական եկեղեցի) Հոգևոր կենտրոնը` քաղաք Էջմիածին:
  • Պետական լեզուն. Հայերեն (հնդեվրոպական լեզվաընտանիք)
  • Ազգային տոներ և հիշատակի օրեր. Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը` Նոր Տարի,
    հունվարի 6 `Սուրբ Ծնունդ, մարտի 8`Կանանց տոն, ապրիլի 7 ` Մայրության և գեղեցկության տոն, ապրիլի 24` Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, մայիսի 1` Աշխատանքի օր, մայիսի 9` Հաղթանակի և Խաղաղության օր, մայիսի 28` Առաջին Հանրապետության հռչակման օր, հունիսի 1` Երեխաների իրավունքների պաշտպանության օր, հունիսի 5` Սահմանադրության օր, սեպտեմբերի 1` Գիտելիքի օր, սեպտեմբերի 21` Անկախության օր, հոկտեմբերի առաջին կիրակի` Ուսուցչի օր, դեկտեմբերի 7` Երկրաշարժի զոհերի հիշատակի օր:
  • Ազգային խոհանոց.
    Պատրաստման հազար ու մի փոքր գաղտնիք է ընկած հայկական խոհանոցի հիմքում, որոնց շատ երգեր են ձոնվել:
    Ավանդական հայկական հացը`լավաշը, պատրաստվում է թոնրում: Հայկական խոհանոցի հիմնական ուտեստներից մեկը տոլման է`աղացած միս փաթաթված խաղողի տերևների մեջ: Հայերը նախուտեստների մեծ սիրահարներ են: Բաստուրման հատուկ պատրաստման միս է`ծածկված չամանով, սուջուխը` բազմաթիվ կծու համեմունքներով: Ամենահայտնի ուտեստներից է խորովածը, խոզի կամ տավարի միս, պատրաստված տաք ածուխներում, բազմաթիվ համեմունքներով:
  • Հյուրանոցներ. Ինչպես Երևանում այնպես էլ մյուս մարզերում կան 2-ց 5 աստղանի հյուրանոցներ: Գները տատանվում են 25$-ից 200$ օրական: